Բյուջեի նախագծում ներառվել է տարեցների ընտանեկան խնամք
Կարդալ
Կառավարությունը միջոցներ է հատկացրել պահուստային ֆոնդից
Հայաստանի կառավարությունը որոշել է կազմակերպել Գազայի հատվածից ծանր հիվանդություններ ունեցող երեխաների տեղափոխումը և ապահովել նրանց բուժումը հայկական բժշկական հաստատություններում։
Այդ նպատակով առողջապահության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 16,7 միլիոն դրամ (մոտ 43 հազար դոլար)։
Նախարարությունը ԱԳՆ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ աշխատում է մինչև տասը երեխայի Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։
Հայաստանը նախկինում բազմիցս մարդասիրական օգնություն է ուղարկել Գազա։