«Ակադեմիական քաղաքում» ուսանողական հանրակացարանների կառուցումը կսկսվի 2027 թվականին
Անդրեասյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ
2027 թվականին «Ակադեմիական քաղաք» նախագծի շրջանակում կսկսվի ուսանողական հանրակացարանների կառուցումը։ Այդ մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է երկրի բուհերի ռեկտորների հետ հանդիպմանը։
Հանդիպմանը քննարկվել են բարձրագույն կրթության բարեփոխումները, առաջիկա ծրագրերը և նախարարության ու համալսարանների համագործակցության առաջնահերթությունները։
Անդրեասյանը ռեկտորների ուշադրությունը հրավիրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծերին, այդ թվում՝ պետական կրթաթոշակների նոր կանոններին, որոնք դրված են հանրային քննարկման։
«Մեր սկզբունքները մնում են նույնը՝ հնարավորինս քիչ բյուրոկրատիա և պարզ ընթացակարգեր»,— ասել է նախարարը։