Վերադառնալ լուրերին
Հասարակություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Վարակվածը Իրանից վերադարձած ՀՀ քաղաքացի է

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Լուսանկարը: IAEA Imagebank / Wikimedia Commons, CC BY 2.0
Aa

Առողջապահության նախարարությունը հաստատել է Հայաստանում նոր կորոնավիրուսով՝ COVID-19-ով վարակվելու առաջին դեպքը։ Վիրուսը հայտնաբերվել է Իրանից վերադարձած ՀՀ քաղաքացու մոտ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հիվանդը տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, նրա վիճակը բավարար է։ Մասնագետները պարզում են նրա շփումների շրջանակը։

Ավելի վաղ կառավարությունը ժամանակավորապես փակել էր Իրանի հետ ցամաքային սահմանը մարդկանց տեղաշարժի համար և դադարեցրել ավիահաղորդակցությունն այդ երկրի հետ։ Իրանը դարձել է կորոնավիրուսի խոշորագույն օջախներից մեկը Չինաստանից դուրս։

Իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել պահպանել հիգիենայի կանոնները, իսկ ախտանիշների դեպքում ոչ թե գնալ պոլիկլինիկա, այլ զանգահարել թեժ գիծ։

Թարմացվել է: 1 մարտի, 2020 թ., 15:16

Առնչվող նյութեր