Կենտրոնական բանկը կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ
Կարդալ
Երգչուհին հաղթել է ազգային ընտրությունում Chains on You երգով
Երգչուհի Աթենա Մանուկյանը հաղթել է «Դեպի Եվրատեսիլ» ազգային ընտրությունում և Հայաստանը կներկայացնի Ռոտերդամում կայանալիք «Եվրատեսիլ-2020» մրցույթում։ Նրա Chains on You երգն արժանացել է ժյուրիի և հեռուստադիտողների ամենամեծ աջակցությանը։
Աթենա Մանուկյանը ծնվել է Աթենքում՝ հայկական ընտանիքում, և կարիերան սկսել է Հունաստանում։ Նա համերգներով հանդես է եկել Եվրոպայում և համագործակցել միջազգային պրոդյուսերների հետ։
Մրցույթի եզրափակիչը նախատեսված է մայիսի 16-ին։ Հայաստանը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում։
Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թվականից։ Երկրի լավագույն արդյունքներն են Սիրուշոյի չորրորդ տեղը 2008-ին և Արամ MP3-ինը՝ 2014-ին։