Կիբեռհարձակումը շարքից հանել է եվրոպական 4 երկրների սուպերմարկետների սառնարանները
Կարդալ
Կազանի №175 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել։ Թաթարստանի իշխանությունների տվյալներով՝ զոհվել է յոթ աշակերտ և դպրոցի երկու աշխատակից, ևս ավելի քան 20 մարդ հոսպիտալացվել է։
Հարձակվողը այդ դպրոցի 19-ամյա նախկին շրջանավարտ է։ Նա ձերբակալվել է տեղում, նրա մոտ եղել է գրանցված որսորդական հրացան։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը տեղի ունեցածն անվանել է ողբերգություն ողջ հանրապետության համար և մայիսի 12-ը հայտարարել սգո օր։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել և Ռոսգվարդիայի ղեկավարին հանձնարարել պատրաստել առաջարկություններ զենքի շրջանառության կանոնները խստացնելու վերաբերյալ։