Կիբեռհարձակումը շարքից հանել է եվրոպական 4 երկրների սուպերմարկետների սառնարանները
Կարդալ
Սա 2013 թվականից ի վեր երկրում ամենախոշոր երկաթուղային աղետն է
Մադրիդից հարավ՝ Տոլեդոյի նահանգում, երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ։ Տասնյակ տուժածներ գտնվում են ծանր վիճակում։
Տարածաշրջանային կառավարության տվյալներով՝ գնացքներում ավելի քան 500 ուղևոր էր։ Ենթակառուցվածքի օպերատոր Adif-ը հայտնել է, որ բախվել են Renfe և Iryo ընկերությունների գնացքները Մադրիդ–Սևիլյա ուղղությամբ։
Սա Իսպանիայում ամենածանր երկաթուղային աղետն է 2013 թվականից ի վեր, երբ Սանտյագո դե Կոմպոստելայի մոտ զոհվել էր 80 մարդ։ Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ցնցված է կատարվածից։
Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել իսպանացի ժողովրդին։