Վերադառնալ լուրերին
Պատահարներ

Լամինատե դռներում թաքցված գրեթե 38 հազար տուփ ծխախոտ էին փորձում արտահանել ԱՄՆ

Մաքսանենգությունը բացահայտել է Պետական եկամուտների կոմիտեն

Լամինատե դռներում թաքցված գրեթե 38 հազար տուփ ծխախոտ էին փորձում արտահանել ԱՄՆ
Լուսանկարը: Antonio Kless / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Aa

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կանխել է լամինատե դռների մեջ թաքցված 37 900 տուփ ծխախոտ ԱՄՆ մաքսանենգորեն տեղափոխելու փորձը։

Կոմիտեի տվյալներով՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն էր ստացել, որ Հայաստանում գրանցված ընկերությունը պատրաստվում է բեռնային տերմինալով արտահանել ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ՝ թաքցնելով այն մաքսային հսկողությունից։

Զննության ժամանակ աշխատակիցները նկատել են, որ յուրաքանչյուր դուռ կշռում է ստանդարտից երկու անգամ ավելի։ Բոլոր դռները ապամոնտաժելուց հետո ներսում հայտնաբերվել են տարբեր մակնիշների ծխախոտներ։

Փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Թարմացվել է: 19 հոկտեմբերի, 2026 թ., 16:03

Առնչվող նյութեր