Կենտրոնական բանկը կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ
Կարդալ
Գլխավոր մրցանակը ստացել է Միլագրոս Մումենթալերի «Հոսանքներ» ֆիլմը
Երևանի Կինոյի տանն ավարտվել է «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը։ Միջազգային մրցույթի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե ծիրանը», ստացել է ռեժիսոր Միլագրոս Մումենթալերի «Հոսանքներ» ֆիլմը։
«Արծաթե ծիրանը» շնորհվել է Մորթեզա Ահմադվանդի և Ֆիրուզե Խոսրովանիի «Անցյալ, ապագա, շարունակական» ֆիլմին։ Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Սեբաստիան Բրամեշուբերի «Լոնդոն» ֆիլմը։
Տարածաշրջանային մրցույթում հաղթել է Ամիր Ազիզիի «Ամիրի ներսում» ֆիլմը։ «Արծաթե ծիրանը» և ՖԻՊՐԵՍՍԻ-ի մրցանակը ստացել է Ալեքսանդրե Կոբերիձեի «Չոր տերև» ֆիլմը։
Այս տարի փառատոնը միացել է Կինոպրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIAPF) ցանցին։