Հայկական Fnet պրովայդերը Huawei-ի հետ կներդնի XGS-PON տեխնոլոգիան
Կարդալ
Գուտերեշը զրուցել է ծրագրավորում և դիզայն ուսումնասիրող պատանիների հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այցելել է Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Նրան ուղեկցել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Գուտերեշը ծանոթացել է կենտրոնի կրթական ծրագրերին և զրուցել պատանիների հետ, որոնք պատմել են Թումոյի մեթոդի մասին՝ ինքնուսուցման և գործնական աշխատարանների համադրության։
«Թումոն մի վայր է, որտեղ մարդկանց միավորում են ստեղծագործությունն ու նորարարությունը»,— ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Թումո կենտրոնը Երևանում բացվել է 2011 թվականին։ Այսօր նրա մասնաճյուղերը գործում են Հայաստանի մի քանի քաղաքներում և մի շարք եվրոպական երկրներում։