Վերադառնալ լուրերին
Տեխնոլոգիաներ

Ռուսաստանն առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ

«Սպուտնիկ V»-ն մշակել է Գամալեայի կենտրոնը

Ռուսաստանն առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ
Լուսանկարը: Главархив Москвы / Wikimedia Commons, CC BY 4.0
Aa

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է COVID-19-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին։ Այն մշակել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը և կոչվել է «Սպուտնիկ V»։

Պուտինի խոսքով՝ պատվաստանյութն արդեն ստացել է իր դուստրերից մեկը։ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը մտադիր է առաջիկա ամիսներին սկսել բժիշկների և ուսուցիչների պատվաստումը։

Գրանցումը տեղի է ունեցել մինչև կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ավարտը, ինչն արևմտյան մի շարք գիտնականների և ԱՀԿ-ի քննադատությանն է արժանացել։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտնել է, որ պատվաստանյութի նախնական հայտեր են ստացվել ավելի քան 20 երկրից։

Պատվաստանյութի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ԱՊՀ երկրները, ինչպես նաև Լատինական Ամերիկայի և Ասիայի մի շարք պետություններ։

Թարմացվել է: 11 օգոստոսի, 2020 թ., 13:56

Առնչվող նյութեր