Վերադառնալ լուրերին
Տեխնոլոգիաներ

«Լունա-25» կայանը բախվել է Լուսնի մակերևույթին

Վերջին 47 տարում Ռուսաստանի առաջին լուսնային առաքելությունն ավարտվել է անհաջողությամբ

«Լունա-25» կայանը բախվել է Լուսնի մակերևույթին
Լուսանկարը: Пресс-служба Президента России / Wikimedia Commons, CC BY 4.0
Aa

«Լունա-25» ավտոմատ կայանը դադարել է գոյություն ունենալ Լուսնի մակերևույթին բախվելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան։

Խափանումը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին՝ նախավայրէջքային ուղեծիր անցնելու մանևրի ժամանակ. շարժիչը աշխատել է ոչ ստանդարտ ռեժիմով, և սարքն անցել է չնախատեսված հետագծի։ Կապը նրա հետ կորել է։

«Լունա-25»-ը մեկնարկել էր օգոստոսի 11-ին «Վոստոչնի» տիեզերակայանից։ Սա 1976 թվականից ի վեր ռուսական առաջին լուսնային առաքելությունն էր, կայանը պետք է վայրէջք կատարեր Լուսնի հարավային բևեռի շրջանում։

Հետաքննության համար միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել։ Մի քանի օրից հարավային բևեռի շրջանում վայրէջք է նախատեսում հնդկական «Չանդրայան-3» սարքը։

Թարմացվել է: 20 օգոստոսի, 2023 թ., 15:05

Առնչվող նյութեր