Կիբեռհարձակումը շարքից հանել է եվրոպական 4 երկրների սուպերմարկետների սառնարանները
Կարդալ
Հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող զորամասի զորանոցում հրդեհ է բռնկվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է ժամկետային ծառայության 15 զինծառայողի զոհվելու մասին, ևս մի քանիսը հոսպիտալացվել են։
Հրդեհի պատճառները պարզվում են։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, դեպքի վայր են մեկնել պաշտպանության նախարարության և քննչական մարմինների ղեկավարները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հանձնարարել համակողմանի քննություն անցկացնել։
Տուժածները տեղափոխվել են Երևան, նրանցից ոմանց վիճակը գնահատվում է ծանր։ Պաշտպանության նախարարությունը խոստացել է աջակցել զոհվածների ընտանիքներին։