Կիբեռհարձակումը շարքից հանել է եվրոպական 4 երկրների սուպերմարկետների սառնարանները
Կարդալ
Ձերբակալվել են հարձակման մեջ կասկածվող չորս անձինք
Մոսկվայի մերձակա Կրասնոգորսկում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլլ» համերգասրահում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 130-ը, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։ Վիրավորվել է ավելի քան 100 մարդ։
Մարտի 22-ի երեկոյան «Պիկնիկ» խմբի համերգից առաջ զինված անձինք կրակ են բացել հանդիսատեսի վրա, ապա հրկիզել շենքը։ Հրդեհը տարածվել է դահլիճի մեծ մասում, փլուզվել է տանիքը։
Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը։ Ենթադրյալ չորս կատարողները ձերբակալվել են Բրյանսկի մարզում։
Ռուսաստանում մարտի 24-ը համազգային սգո օր է հայտարարվել։ Ցավակցություն են հայտնել բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարները։