Կիբեռհարձակումը շարքից հանել է եվրոպական 4 երկրների սուպերմարկետների սառնարանները
Կարդալ
Պայթել է հրավառության պահեստ, փրկարարները մաքրում են փլատակները
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որից հետո բռնկվել է հրդեհ։ ԱԻՆ տվյալներով՝ պայթել է պիրոտեխնիկական արտադրանքի պահեստը, որից հետո շենքի մի մասը փլուզվել է։
Փլատակների տակ մարդիկ են հայտնվել։ Փրկարարները դեպքի վայրում աշխատում են շուրջօրյա՝ տեխնիկայի ներգրավմամբ։ Տուժածներին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներ, շատերն ստացել են այրվածքներ և վնասվածքներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է դեպքի վայր և հանձնարարել մանրակրկիտ քննություն անցկացնել։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Զոհերի թիվը ճշտվում է։ Քննությունը կենտրոնացած է պիրոտեխնիկայի պահպանման կանոնների հնարավոր խախտումների վրա։