Վերադառնալ լուրերին
Հասարակություն

Գնդասարի արգելոցում տեսախցիկ-թակարդները նոր ընձառյուծ են նկարահանել

Սա 2025 թվականից ի վեր այս տարածքում գրանցված երկրորդ ընձառյուծն է

Գնդասարի արգելոցում տեսախցիկ-թակարդները նոր ընձառյուծ են նկարահանել
Լուսանկարը: Tamar Assaf / Wikimedia Commons, Public domain
Aa

Զանգակատուն գյուղի Գնդասարի համայնքային պահպանվող տարածքում տեսախցիկ-թակարդները հոկտեմբերի 9-ին և 13-ին նոր առաջավորասիական ընձառյուծ են գրանցել, հայտնում է WWF-Հայաստանը։ Սա 2025 թվականից ի վեր այստեղ նկատված երկրորդ ընձառյուծն է։

Գիշատչին անվանել են Աղասի՝ ի պատիվ տարածքի պահապանի, որի տեսախցիկները նկարահանել են կենդանուն։ Աղասին արգելոցի պահպանությանը մասնակցում է դրա ստեղծման պահից՝ 2018 թվականից։

WWF-ում կարծում են, որ այս արդյունքը բնության պահպանության համայնքային մոտեցման արդյունավետության ևս մեկ ապացույց է։

Արգելոցը ստեղծվել է Կովկասի էկոտարածաշրջանային միջանցքների հիմնադրամի շրջանակում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի տնտեսական համագործակցության դաշնային նախարարության աջակցությամբ՝ KfW բանկի միջոցով։

Թարմացվել է: 20 հոկտեմբերի, 2026 թ., 10:59

Առնչվող նյութեր