Վերադառնալ լուրերին
Հասարակություն

Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցությունը երկարաձգվել է մինչև 2027 թվականը

Ամսական վճարն այժմ ստանում է մոտ 46 հազար մարդ

Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցությունը երկարաձգվել է մինչև 2027 թվականը
Լուսանկարը: VoA / Wikimedia Commons, Public domain
Aa

Հայաստանի կառավարությունը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները։ Վճարները կշարունակվեն նաև 2027 թվականին։

Առաջին ծրագրով աջակցությունը կվճարվի մինչև 2027 թվականի հունիսը. հունվար–մարտին՝ ամսական 30 հազար դրամ, ապրիլ–հունիսին՝ 15 հազար դրամ։ 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ այն ստանում էր մոտ 46 հազար մարդ։

Վճարի իրավունք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 63 և ավելի տարեկան քաղաքացիները, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացողները, 18 տարեկանից բարձր սովորողները և երեխաները։

2023 թվականի աշնանից Հայաստանն ընդունել է Ղարաբաղից ավելի քան 100 հազար մարդու։ Կառավարությունն իրականացնում է նաև տեղահանվածների բնակարանային ծրագիր։

Թարմացվել է: 29 հոկտեմբերի, 2026 թ., 13:38

Առնչվող նյութեր