Վերադառնալ լուրերին
Հասարակություն

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային հետազոտությանը

Թեստավորմանը մասնակցել է 295 դպրոցի մոտ 7 հազար աշակերտ

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային հետազոտությանը
Լուսանկարը: Beko / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Aa

Հայաստանն առաջին անգամ ամբողջությամբ մասնակցել է կրթական ձեռքբերումների PISA 2025 միջազգային հետազոտությանը։ Դրա արդյունքները ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հետազոտությունն անցկացվում է 15 տարեկանների շրջանում և գնահատում է երեք ոլորտ՝ ընթերցանություն, մաթեմատիկա և բնական գիտություններ։ 2025 թվականին դրան մասնակցել է 91 երկիր։ Հայաստանում թեստավորումն անցկացվել է 2025 թվականի մարտ–մայիսին, մասնակցել է 295 դպրոցի մոտ 7 հազար աշակերտ։

Նախարարի խոսքով՝ PISA-ին մասնակցությունը երկար տարիներ եղել է պետական կրթական քաղաքականության նպատակներից մեկը։ Նախապատրաստությունը սկսվել էր 2022 թվականին։

Անդրեասյանը նշել է, որ արդյունքները, մի կողմից, բացահայտում են կրթական համակարգի խնդիրները, մյուս կողմից՝ հաստատում են, որ սկսված բարեփոխումները ճիշտ ուղղությամբ են ընթանում։ Տվյալները մանրամասն կվերլուծվեն ուսուցիչների հետ միասին։

Թարմացվել է: 9 սեպտեմբերի, 2026 թ., 16:21

Առնչվող նյութեր