Բյուջեի նախագծում ներառվել է տարեցների ընտանեկան խնամք
Կարդալ
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը կընդգրկի ամսական մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող աշխատողներին։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ամսական ապահովագրավճարը կկազմի 10 800 դրամ. պետությունն ու գործատուն կվճարեն 4400-ական դրամ, իսկ աշխատողը՝ 2000 դրամ։
200-ից 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար պետությունը կսուբսիդավորի 6000 դրամ, մնացած 4400 դրամը կվճարի աշխատողը։
2027 թվականից համակարգում կամավոր կարելի կլինի ներառել նաև ընտանիքի անդամներին։