Վերադառնալ լուրերին
Սփյուռք

Պայթյուն Բեյրութում. տուժել է նաև հայկական թաղամասը

Հայաստանը Լիբանան է ուղարկում փրկարարներ և մարդասիրական օգնություն

Պայթյուն Բեյրութում. տուժել է նաև հայկական թաղամասը
Լուսանկարը: Anchal Vohra / Wikimedia Commons, Public domain
Aa

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունն ավերել է լիբանանյան մայրաքաղաքի զգալի մասը։ Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 130 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են։ Որպես պատճառ նշվում է պահեստում պահվող մոտ 2750 տոննա ամոնիումի սելիտրան։

Խիստ տուժել են Բուրջ Համուդը և այլ թաղամասեր, որտեղ համախմբված բնակվում են հայեր։ Վնասվել են հայկական դպրոցներ, եկեղեցիներ և համայնքային թերթերի խմբագրություններ։ Զոհերի մեջ կան համայնքի ներկայացուցիչներ։

Հայաստանի կառավարությունը որոշել է Լիբանան ուղարկել փրկարարներ և մարդասիրական բեռով՝ դեղորայքով ու պարենով, ինքնաթիռներ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք են հայտարարել։

Լիբանանի հայ համայնքը սփյուռքի ամենահին և կազմակերպված համայնքներից է։ Վերջին տարիներին տնտեսական ճգնաժամի պատճառով նրա թվաքանակը նվազել է, սակայն այն շարունակում է նկատելի դեր խաղալ երկրի կյանքում։

Թարմացվել է: 5 օգոստոսի, 2020 թ., 16:51

Առնչվող նյութեր