Ֆրեզնոյում ավարտին է մոտենում Մոնթե Մելքոնյանի հուշարձանի տեղադրումը
Կարդալ
Սա մեկ ամսում երկրորդ նման դեպքն է
Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում ձերբակալել է չորս անձի, որոնք կասկածվում են Հին քաղաքում գտնվող հայկական Սուրբ Հակոբ տաճարի ուղղությամբ թքելու մեջ, հաղորդում է The Jerusalem Post-ը։
Ընդհանուր առմամբ հանգստյան օրերին կրոնական վայրերի նկատմամբ անհարգալից գործողությունների համար ձերբակալվել է յոթ մարդ. ևս երեքը կասկածվում են մահմեդական գերեզմանները պղծելու մեջ։
Օգոստոսի սկզբին ձերբակալվել էին վեց կասկածյալներ, որոնք, ոստիկանության տվյալներով, քարեր էին նետել հայկական տաճարի վրա և թքել դրա ուղղությամբ։
Սուրբ Հակոբ տաճարը Երուսաղեմի Հայոց պատրիարքության գլխավոր եկեղեցին է և Հին քաղաքի Հայկական թաղամասի կենտրոնը։