Վերադառնալ լուրերին
Սփյուռք

Գլենդելի ոստիկանությունը հետաքննում է տարրական դպրոցի մոտ հայտնված հակահայկական թռուցիկները

Միջադեպը որակվել է որպես ատելության դրսևորում

Գլենդելի ոստիկանությունը հետաքննում է տարրական դպրոցի մոտ հայտնված հակահայկական թռուցիկները
Լուսանկարը: Alexis Doine / Wikimedia Commons, CC0
Aa

Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի Glenoaks տարրական դպրոցի մոտ հայտնաբերվել են հայ համայնքին ուղղված վիրավորական թռուցիկներ, հաղորդում է Los Angeles Times-ը՝ հղում անելով քաղաքի ոստիկանությանը։

Ոստիկանությունը չի բացահայտել թռուցիկների բովանդակությունը, սակայն հայտնել է, որ դեպքը հետաքննում է որպես ատելության հողի վրա միջադեպ։

«Մենք դեռ չենք պարզել, թե արդյոք այդ նյութերը քրեորեն պատժելի հանցագործություն են։ Սակայն քննիչներն աշխատում են բացահայտել պատասխանատուներին, նրանց դրդապատճառները և այն, թե արդյոք նրանց գործողություններում հանցակազմ կա»,— ասված է ոստիկանության հայտարարության մեջ։

Գլենդելը Հայաստանից դուրս ամենամեծ հայկական համայնքներից մեկն ունեցող քաղաքներից է։

Թարմացվել է: 31 օգոստոսի, 2026 թ., 12:32

Առնչվող նյութեր