«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը Երևանում
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջել է վարչապետի հրաժարականը
Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը։ Շարժման առաջնորդն է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Շարժումը ծագել է Տավուշում հատվածներ Ադրբեջանին հանձնելու որոշումից հետո։ Մասնակիցները Տավուշի մարզից ոտքով քայլել են մինչև Երևան։
Հրապարակում ելույթ ունենալով՝ Գալստանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջել է մեկ ժամվա ընթացքում հրաժարական տալ։ Ժամկետի լրանալուց հետո հանրահավաքի մասնակիցներն անցել են քաղաքացիական անհնազանդության ակցիաների։
Իշխանությունները պնդում են, որ սահմանազատումն անհրաժեշտ է խաղաղ կարգավորման համար, իսկ շարժումն օգտագործվում է ընդդիմության կողմից քաղաքական նպատակներով։