Վերադառնալ լուրերին
Պատահարներ

Պրիգոժինը Տվերի մարզում կործանված ինքնաթիռի ուղևորների ցուցակում է

Ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդը զոհվել են

Պրիգոժինը Տվերի մարզում կործանված ինքնաթիռի ուղևորների ցուցակում է
Լուսանկարը: Александровы АГ / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Aa

Տվերի մարզում կործանվել է Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող մասնավոր Embraer ինքնաթիռը։ Ռոսավիացիան հայտնել է, որ ուղևորների ցուցակում է «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդը զոհվել են։

Ուղևորների թվում էր նաև «Վագների» հիմնադիրներից Դմիտրի Ուտկինը։ Ինքնաթիռը վայր է ընկել Կուժենկինո գյուղի մոտ։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդային տրանսպորտի անվտանգության կանոնների խախտման փաստով։ Աղետի պատճառները պաշտոնապես չեն նշվում։

Կործանումը տեղի է ունեցել «Վագների» խռովությունից ուղիղ երկու ամիս անց։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «զարմացած չէ»։

Թարմացվել է: 24 օգոստոսի, 2023 թ., 09:23

Առնչվող նյութեր