Վերադառնալ լուրերին
Հասարակություն

Երևանի Կիևյան կամուրջը կրկին բացվել է երթևեկության համար

Աշխատանքներն ավարտվել են ժամկետից երկու շաբաթ շուտ

Երևանի Կիևյան կամուրջը կրկին բացվել է երթևեկության համար
Լուսանկարը: Vyacheslav Argenberg / Wikimedia Commons, CC BY 4.0
Aa

Երևանի Կիևյան կամուրջը վերանորոգման աշխատանքների ավարտից հետո կրկին բացվել է ավտոմեքենաների համար։ Քաղաքապետարանից հայտնել են, որ աշխատանքները հաջողվել է ավարտել նախատեսվածից երկու շաբաթ շուտ։

Կամրջի երթևեկելի և հետիոտնային հատվածներն ամբողջությամբ նորոգվել են։ Փոխարինվել են դեֆորմացիոն կարերը և ջրահեռացման համակարգը, իրականացվել է ջրամեկուսացում, լուսավորության մալուխները անցկացվել են գետնի տակով։

Գլխավոր կամարի և հենարանների վնասված հատվածների ամրացումն ու վերականգնումը կշարունակվեն մինչև տարեվերջ՝ առանց երթևեկությունը սահմանափակելու։

1950-ականներին Հրազդանի կիրճի վրա կառուցված Կիևյան կամուրջը քաղաքի կենտրոնը Արաբկիր վարչական շրջանի հետ կապող առանցքային տրանսպորտային հանգույցներից է։

Թարմացվել է: 14 օգոստոսի, 2026 թ., 13:17

Առնչվող նյութեր