ChatGPT չաթբոտը հինգ օրում միլիոն օգտատեր է հավաքել
OpenAI-ը բաց մուտք է տրամադրել նոր լեզվական մոդելին
OpenAI ընկերությունը նոյեմբերի 30-ին անվճար մուտք է բացել GPT-3.5 լեզվական մոդելի վրա հիմնված ChatGPT չաթբոտին։ Ընկերության ղեկավար Սեմ Օլթմենի խոսքով՝ հինգ օր անց օգտատերերի թիվը գերազանցել է միլիոնը։
ChatGPT-ն կարողանում է պատասխանել հարցերին, տեքստեր գրել, կոդ բացատրել և երկխոսություն վարել։ Սոցցանցերը լցվել են նրա աշխատանքի օրինակներով՝ բանաստեղծություններից մինչև ծրագրեր։
Փորձագետները նշում են, որ բոտը հաճախ վստահորեն սխալ տեղեկատվություն է տալիս, ինչպես նաև հարցեր է առաջացնում կրթության մեջ գրագողության վերաբերյալ։ Որոշ դպրոցներ արդեն քննարկում են դրա օգտագործման սահմանափակումներ։
Հայկական ՏՏ ընկերություններն ու ստարտափները սկսել են փորձարկել մոդելի հնարավորությունները։ Ծառայությունն աշխատում է նաև հայերենով, թեև պատասխանների որակն այդ լեզվով դեռ նկատելիորեն ցածր է, քան անգլերենով։