Վերադառնալ լուրերին
Սփյուռք

Թեոդոսիայում փլուզվել է XV դարի հայկական եկեղեցու մի մասը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

Թեոդոսիայում փլուզվել է XV դարի հայկական եկեղեցու մի մասը
Լուսանկարը: Lori-m / Wikimedia Commons, CC BY-SA 4.0
Aa

Թեոդոսիայում փլուզվել է 1408 թվականին կառուցված հայկական Սուրբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետներ եկեղեցու մի մասը։ Սա այս տարի հուշարձանի երկրորդ փլուզումն է. հունվարին փլվել էր զանգակատունը։

Շենքի անկյան նոր փլուզումից հետո Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ մշակութային ժառանգության օբյեկտի վնասման հանգամանքները պարզելու համար։

Փետրվարին Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կիմը հայտարարել էր, որ քննարկվում են եկեղեցու պահպանման հրատապ միջոցներ, այդ թվում՝ տեխնիկական փորձաքննություն։

Հայկական հասարակական կազմակերպությունները վաղուց են մատնանշում հուշարձանի վթարային վիճակը և կոչ անում վերականգնել այն։

Թարմացվել է: 17 մարտի, 2026 թ., 13:37

Առնչվող նյութեր