Ֆրեզնոյում ավարտին է մոտենում Մոնթե Մելքոնյանի հուշարձանի տեղադրումը
Կարդալ
Փլատակների տակ կարող են մարդիկ լինել
Թեհրանի պատմական հայկական Մաջիդիե թաղամասում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով վնասվել է բնակելի շենք։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանատունը։
Վերջին տվյալներով՝ բնակիչների շրջանում զոհեր չկան, սակայն մի քանի մարդ, ենթադրաբար, մնացել է փլատակների տակ։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Մաջիդիեն իրանական մայրաքաղաքի պատմական հայկական թաղամասերից է։ Նրա ենթակառուցվածքի զգալի մասը՝ դպրոցներ, ակումբներ, մարզական օբյեկտներ, ստեղծվել է Իրանի հայ համայնքի մասնակցությամբ։
Իրանի հայ համայնքը սփյուռքի ամենահիններից է և բնակվում է հիմնականում Թեհրանում, Սպահանում և Թավրիզում։