Վերադառնալ լուրերին
Սփյուռք

Մահացել է Մերի Վարդանյանը՝ Հայոց ցեղասպանության վերապրողներից վերջիններից մեկը

Նա 112 տարեկան էր

Մահացել է Մերի Վարդանյանը՝ Հայոց ցեղասպանության վերապրողներից վերջիններից մեկը
Լուսանկարը: Adam Jones from Kelowna, BC, Canada / Wikimedia Commons, CC BY-SA 2.0
Aa

Կյանքի 113-րդ տարում մահացել է Մերի Վարդանյանը՝ Հայոց ցեղասպանության վերջին հայտնի ականատեսներից մեկը։ Նրա մահվան մասին հայտնել է թոռնուհին՝ Նատալի Վարդանյանը։

Մերի Վարդանյանը ծնվել է Կիլիկիայի Այնթափ քաղաքում։ Նրա մանկության վաղ հիշողությունները կապված էին ցեղասպանության սարսափների հետ։ Ընտանիքի ողջ մնացած անդամների հետ նա ապաստան էր գտել Հալեպում։

Նա պահպանել է այնթափյան գորգագործության և ձեռարվեստի ավանդույթները։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թանգարանում։

1935 թվականին Մերին ամուսնացել է նույնպես այնթափցի ջութակահար և կոմպոզիտոր Հովհաննես Վարդանյանի հետ։ Զույգն ունեցել է վեց երեխա։

Թարմացվել է: 2 հուլիսի, 2026 թ., 13:20

Առնչվող նյութեր