Վերադառնալ լուրերին
Սփյուռք

Մելբուռնի Zareh հայ-լիբանանյան ռեստորանը ճանաչվել է տարվա ռեստորան

Մրցանակը շնորհել է ավստրալիական Gourmet Traveller ամսագիրը

Մելբուռնի Zareh հայ-լիբանանյան ռեստորանը ճանաչվել է տարվա ռեստորան
Լուսանկարը: Kolitha de Silva / Wikimedia Commons, CC BY 2.0
Aa

Մելբուռնում գործող Zareh ռեստորանը, որը համադրում է հայկական, եգիպտական և լիբանանյան խոհանոցները, ճանաչվել է տարվա ռեստորան ավստրալիական Gourmet Traveller ամսագրի կողմից, հաղորդում է The Guardian-ը։

Ռեստորանի համասեփականատերերն են Թոմ Սարաֆյանը և Ժինան Բու-Ասին։ Այն բացվել է 2025 թվականի օգոստոսին և անվանվել Սարաֆյանի հայրական պապի պատվին։

Ճաշացանկում են տեղական ալյուրից պատրաստված եգիպտական այշ բալադի լավաշը, հում ոչխարի մսից քաֆթա նայեն և ծովախեցգետնի մսով հումուսը։ Ամսագիրը նշում է, որ այս անվանակարգում ավանդաբար հաղթել են եվրոպական և բարձր խոհանոցի հաստատությունները։

Նախկինում այս մրցանակին արժանացել են այնպիսի հայտնի ռեստորաններ, ինչպիսիք են Saint Peter-ը, Attica-ն և Quay-ը։

Թարմացվել է: 18 օգոստոսի, 2026 թ., 11:03

Առնչվող նյութեր